Գույները դիզայնի էլեմենտ են, որոնց հանդեպ մարդիկ ներքին ազդանշան են տալիս և հաճախ նրանք դա չեն գիտակցում: Ձեր կայքի համար գույներ ընտրելիս նախ և առաջ (ինչպես միշտ) պետք է մտածեք Ձեր հանդիսատեսի մասին: Արդյոք այն գլոբալ հանդիսատես է? Մեծահասակ են նրանք թե երիտասարդ? Տղամարդ թե կին? Այս բոլոր նախադրյալները կարող են ազդել Ձեր կայքի գույնի ընտրության վրա:
Տարիքային տարբերություններ
Երեխաները նախընտրում են ավելի պայծառ գույներ, մինչդեռ հասուն մարդիկ ավելի շատ նախընտրում են մեղմ գույներ:
Դասերի տարբերություններ
Մարկետինգային հետազոտությունը ԱՄՆ-ում ցույց է տվել, որ աշխատանքային դասի մարդիկ նախընտրում են գույներ, որոնք ունեն անվանումներ. օրինակ` կապույտ, կարմիր, կանաչ և այլն: Մինչդեռ ավելի կիրթ դասերը նախընտրում են ավելի անորոշ գույներ` ինչպես մոխրագույն-շագանակագույն, լազուր և այլն:
Սեռերի տարբերությունները
Շատ հաճախ տղամարդիկ նախընտրում են ավելի մեղմ գույներ (կապույտ և կանաչ), մինչդեռ կանայք հակված են ընտրել ավելի տաք գույներ (կարմիր, նարնջագույն): Արևմտյան տղամարդիկ հաճախ անընդունակ են տեսնել վեբ էջերում գույների տարբերությունները:
Ուղղություններ
Գույները, ինչպես և մնացած ամեն ինչը դիզայնում, աճում և նվազում են հայտնիությամբ: Մի քանի տարի առաջ մեծ ուղվածություն կար դեպի սև վեբ էջերը, իսկ հիմա Դուք հազիվ թե դրանք ընդհանրապես տեսնեք (բայց ժամանակի ընթացքում դրանք իհարկե հետ կգան): Գույների գործածելիությունը նաև փոխվում է` կախված եղանակներից: Այլ խոսքերով ասած` դիզայնն արտահայտում է այն եղանակը, որի ընթացքում այն կառուցվել է. ձմռանը սև, սպիտակ և մոխրագույն, գարնանը կանաչ և վառ գույներ, ամռանը` դեղին, աշնանը` շագանակագույն և ոսկեգույն: