Call Us+374 60 52 55 00

Վեբ դիզայնի հիմունքները

Վեբ դիզայնի հիմունքները Գրաֆիկա
Ձգտեք ունենալ նկարներ 10-12KB չափերով: Դանդաղ գեներացվող էջերն իսկապես ձանձրալի են և մեծ նկարներն այդպիսի էջերի հիմնական պատճառն են:
Կառուցվածք
Պահպանեք ստանդարտ կառուցվածք: Կան էջեր, որոնք օգտագործում են 6 կամ 8 մաս (frame) մեկ էջում: Այլ կայքեր օգտագործում են կառուցվածք, որտեղ անհրաժեշտ է տեղաշարժվել ձախից աջ` էջում ամեն ինչ կարդալ կարողանալու համար (առանց դեպի ներքև տեղաշարժվելու): 3 սյունով կառուցվածքը հայտնի է վեբ կայքերում և թերթերում, քանի որ այն լավ է աշխատում: Այն կարող է ձանձրալի թվալ, բայց Դուք կկարողանաք պահպանել ավելի շատ ընթերցողներ,
եթե ստեղծեք մի կառուցվածք, որը նրանց հասկանալի է:
Ֆոնտեր
Օգտագործեք ստանդարտ ֆոնտեր: Կարող է թվալ, թե  Verdana, Geneva, Arial և Helvetica ֆոնտերը ձանձրալի են, բայց Ձեր էջերը կունենան ավելի լավ տեսք և դիզայնը կլինի ավելի ճշգրիտ շատ բրաուզերներով:
Գովազդ
Եթե Դուք կարող եք ղեկավարել Ձեր կայքում գովազդի քանակը, ի նկատի ունեցեք, որ ընթերցողները չեն այցելում Ձեր կայք գովազդ կարդալու համար, նրանք գալիս են բովանդակության համար:
Հիշեք Ձեր ընթերցողներին
Ստուգեք Ձեր Էջերը տարբեր բրաուզերներով: Միայն ամենաժամանակակից բրաուզերով աշխատող վեբ կայք ստեղծելը կարող է շատ խնդիրներ ստեղծել:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան