Windows 8 OS նոր լոգոյով

Windows 8 OS-ը՝ Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգը, կներկայացվի հանրային փորձարկմանը նախ և առաջ բետա ռեժիմում: Իրադարձությունը տեղի կունենա փետրվարի 29-ին Mobile World Congress ֆորումի ժամանակ Բարսելոնայում, Իսպանիա: Ակնհայտ տարանջատում բոլոր հին օպերացիոն համակարգերից: Նոր Windows 8-ի հետ մեկտեղ, Microsoft ընկերությունը կներկայացնի նոր լոգոտիպ:
Նոր դիզայներական լուծումների մասին նշվել է Windows-ի պաշտոնական բլոգ էջում: Pentagram բրենդայի ընկերությունը ամբողջովին հանձն է առել Windows 8-ի լոգոյի ստեղծման գործընթացը: Դրոշի չորս գույներ կնմանեցվեն նախկինում հայտնի Windows 1.0-ի խորհրդանշանին, որը վերհիշվեց նաև Windows 7-ի ժամանակ: Բայց այժմ, Windows 8-ում այն ենթարկվել է փոփոխությունների: Ինչպես հաղորդել է Microsoft-ի ներկայացուցիչը. "
Սա պատուհան է, այլ ոչ թե դրոշ":
Բացի այդ, Windows 8 OS-ի օգտատերերը կարող են փոխել լոգոյի գույները, ինչպես իրենք ցանկանան: Երբ համակագչի ինտերֆեյսը ենթարկվի գունային փոփոխության օգտագործողի կողմից, նա նաև կարող է ընտրել լոգոյի գույները' "
Վերջապես, սա անձնական համակարգիչ է":
Առկա են նաև այլ հնարավորություներ, որոնք առաջարկվում են Windows 8 OS-ի կողմից: Սովորաբար համակարգիչը կոդավորումից հանելու համար, օգտագործողը պետք է մուտքագրի այն գաղտնաբառը, որն ի սկզբանե մտածվել է: Windows 8-ի դեպքում օգտագործողը կարող է կատարել այդ ֆունկցիան նոր սենսորային կառավարման ֆունկցիաների միջոցով, որոնք արդեն իսկ հայտնի են օգտագործողներին սմարթֆոններից:
Հետ