Կայք ստեղծելիս վեբ դիզայները պետք է հիշի հետևյալը`
Տարբեր բրաուզերներ
Բրաուզերի տարբեր տարբերակներ
Այցելուի օպերացիոն համակարգը
Այցելուի մոնիտորի գույնի խորությունը
Փլագինների (plugins) հասանելիությունը
Վեբ էջերի ցուցադրման այսպիսի տարբերությունների հետ միասին դժվար է ունենալ մի վեբ էջ, որը ճշգրիտ ձևով կցուցադրվի տարբեր այցելուների համակարգիչներով:
Դուք նաև պետք է հիշեք, որ վեբ կայքը պատրաստվում է ոչ թե Ձեզ, այլ Ձեր կայքի այցելուների համար:
Օրինակ եթե Դուք ունեք վեբ կայք, որտեղ վաճառվում են ապրանքներ տարիքավոր մարդկանց համար, Դուք պետք է դարձնեք կառուցվածքը հեշտ, ֆոնտերի չափերը մեծ, իսկ դիզայնը` հասարակ: Դուք պետք է պարբերաբար ստուգեք Ձեր կայքի ցուցանիշերը իմանալու համար, թե որ բրաուզերն է օգտագործում Ձեր այցելուների մեծամասնությունը կամ արդյոք նրանց մոտ միացված է JavaScript-ը և այլն: Այսպիսով, չափազանց կարևոր է իմանալ, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործում այցելուները:
Հետ