Call Us+374 60 52 55 00

Արդյունավետ վեբ նավիգացիա

Արդյունավետ վեբ նավիգացիա Եթե մարդիկ չեն կարող նավիգացիա անել Ձեր կայքում, նրանք արագ կհեռանան: Այսպիսով, Ձեր կայքում արդյունավետ նավիգացիայի դիզայնը կարևոր է: Բայց գոյություն ունեն որոշ հիմնական քայլեր, որոնք Դուք պետք է անեք` նախքան հղումների, նկարների կամ ֆլեշի մասին մտածելը:
Ինֆորմացիայի կառուցվածքը
Նախքան Ձեր նավիգացիան պլանավորելը Դուք պետք է որոշեք Ձեր կայքի ինֆորմացիայի դասավորվածությունը: Ինֆորմացիայի դասավորվածությունը Ձեր կայքի կառուցվածքն է: Կորպորատիվ կամ բիզնես վեբ էջերում այսպիսի կառուցվածքի էլէմենտների օրինակներ են` Ապրանքներ, Մեր մասին, Սիրելի հղումներ և այլն:
Կազմակերպում
Երբ որոշեք Ձեր կայքի դասավորվածությունը, պետք է նաև որոշեք, թե ինչպես կազմակերպել այն: Դուք կարող եք այդ ամենը պահել մեկ դիրեկտորիայում և ուղղակի կապել դրանք կարևոր էջերին Ձեր գլխավոր էջից: Կամ կարող եք բոլոր ենթաէջերը պահել առանձին դիրեկտորիաներում:
Նավիգացիայի դիզայն
Կառուցվածքի և կազմակերպման մասին պատկերացում ունենալուց հետո Դուք պատրաստ եք մտածել նավիգացիայի դիզայնի մասին: Գոյություն ունեն մի քանի հատկանիշեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նավիգացիայի դիզայն կատարելիս`
  • Ձեր կայքի նավիգացիան հավանաբար ցանկացած էջի ամենակարևոր մասն է: Այսպիսով այն պետք է լինի որքան հնարավոր է հասանելի: Սա նշանակում է` խուսափել ֆլեշով հատուկ էֆեկտները, Java-ն կամ JavaScript-ը որպես Ձեր նավիգացիայի միակ մեթոդ օգտագործելուց:
  • Պահպանեք Ձեր նավիգացիայի իմաստը: Պարզ հղումներ ունեցեք, մի փորձեք օգտագործել Ձեր կազմակերպության ներքին արտահայտությունները: Մեկը, ով նախկինում երբեք չի այցելել Ձեր կայքը, պետք է անմիջապես իմանա, թե տվյալ հղումը ուր կտանի նրան:
  • Նավիգացիան պետք է լինի հասկանալի: Եթե ուզում եք օգտագործել նկարներ Ձեր նավիգացիայի համար, ունեցեք նաև որոշակի տեքստ` կապված դրանց հետ: Եվ վերջապես, նավիգացիան պետք է լինի Ձեր կայքի յուրաքանչյուր էջում:

Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան