Call Us+374 60 52 55 00

Օգտակար հղումների ստեղծում

Օգտակար հղումների ստեղծում

Հղումները վեբ էջի շատ կարևոր մաս են հանդիսանում: Շատ ուսումնասիրություններում ցույց է  տրվել, որ վեբ էջեր դիտող մարդուն գրավում են նկարները: Բայց նրանց աչքերը նաև գրավվում են հղումներով: Պատճառն այն է, որ հղումներն ընդգծված են և ունեն այլ գույն, քան նրանց շրջապատող տեքստը: Նրանք առանձնանում են: Երբ Ձեր ընթերցողները գալիս են վեբ էջ, նրանք փորձում են սովորել ինչ-որ բան կամ զվարճանալ: Մարդկանց մեծամասնությունը չի կարդում վեբ էջերը, նրանք հայացք են գցում դրանց վրա: Եվ քանի որ հղումներն առանձնանում են, նրանք դարձնում են վեբ էջն ավելի դիտարժան:

Գլխավոր էջի հղումները

Քանի դեռ Ձեր կայքը բաղկացած չի մեկ էջից, Ձեր գլխավոր էջը կունենա հղումներ դեպի կայքի այլ մասեր: Ձեր կայքի գլխավոր էջի համար խորհուրդ եմ տալիս`
• Դարձրեք հղումները պարզ: Թույլ մի տվեք, որ Ձեր ընթերցողները գուշակեն, թե հղումը ուր կտանի իրենց
• Դասակարգեք Ձեր հղումները ընդհանուրից մինչև առանձնակի

Հղումներ գրելու խորհուրդներ

• Ուսումնասիրեք Ձեր լոգ ֆայլերը, որպեսզի տեսնեք, թե մարդիկ ինչ են փնտրում: Ամենահաճախ օգտագործվող բառերը կլինեն հղումներ դեպի Ձեր կայքի այլ էջեր:
• Գրեք պարզ հղումներ:
• Օգտագործեք պարզ լեզու և տեղադրեք հղուներ, որոնք օգտակար են պատվիրատուների համար:
• Ստեղծեք հղումներ, որոնք գնում են դեպի բովանդակություն, այլ ոչ ուղղակի դեպի մի ցուցակ` լի այլ հղումներով: Եթե Դուք ուղարկում եք Ձեր ընթերցողներին դեպի հղումների մի ցուցակ, ավելացրեք բովանդակություն այդ էջում:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան