Գույների բանալի-բառերը
Գույների բանալի-բառերը բառերի ցուցակ են(անգլերեն), որ որոշում են գույները վեբ էջում: HTML4-ում կան գույների 16 բանալի-բառեր: Այս գույները հաճախ անվանվում են Netscape գույներ, քանի որ Netscape-ը եղել է առաջին բրաուզերը, որ աշխատել է բանալի-բառերով գույների հետ:
Գույները որպես թվեր
CSS2-ը ապահովում է գույները որպես թվեր ներկայացնելու երկու եղանակներ.
RGB գույնի թվերը (RGB գույնի ֆորմատը հետևյալն է` rgb(red,green,blue); Red,green,blue-ն (կարմիր, կանաչ, կապույտ) ունեն թվային արժեքներ 0-ից 255 սահմանում կամ տոկոսային արժեքներ 0%-ից 100%):
Գույների տասնվեցական թվերը (նույնպես RGB են, ուղղակի նրանց գրելաձևն է ուրիշ` պահպանելու համար տարբեր բրաուզերների ճշգրիտ աշխատանքը CSS-ի հետ: Տասնվեցական գույները նույն RGB գույներն են` ձևափոխված 16-ական տեսքի և գրված որպես մեկ երկար թիվ` #RRGGBB: Տասնվեցական եռյակի ամեն զույգ 00-ից FF սահմանում մի թիվ է, որ համարժեք է 0-ից 255-ին տասական համակարգում):
RGBA [rgba(կարմիր, կանաչ, կապույտ, մգություն)] գույնի արժեքները թույլ են տալիս որոշել գույնի մգությունը: Վերջին թիվը ալֆա-արժեքն է 0.0-0.1 սահմանում:
HSL գույնի արժեքները վերաբերվում են գույնի-խտության-բացության թվային կոդերին: Սրանք ստեղծվել են RGB-ում որոշ հատուկ խնդրիների լուծման համար`
RGB-ն կախում ունի սարքավորումներից: Շատ պրոֆեսիոնալ տպիչներ հիմնված են ոչ թե RGB-ի, այլ CMYK-ի վրա:
Շատ բրաուզերների կողմից HSL-ը չի պաշտպանվում: