Նոր Ալգորիթմ «Կալինինգրադ» Յանդեկսից
12.12.12-ին Յանդեկսը ներկայացրեց իր նոր ալգորիթմը՝
«Կալինինգրադ», որը նախատեսված է տրամադրելու յուրաքանչյուր
օգտատիրոջը անհատական որոնման արդյունքներ: Այսպիսով, յուրաքանչյուր հարցում կիրականացվի
հաշվի առնելով տվյալ օգտատիրոջ կատարած որոնումների պատմությունը: Դա ենթադրում է,
որ կայքերի դասակարգումը և որոնման առաջարկները կախված են հենց կոնկրետ օգտատիրոջ որոնման
պատմությունից:
Նախընտրած կայքերը ավելի հաճախ են հայտնվելու, սակայն դա չի
նշանակում, որ SERP - ին կազմված կլինի
միայն տվյալ կայքերի հիման վրա, գործում է նաև ինքնաբերության ֆակտորը: Միջինում
անհատական որոնումն աշխատում է միայն 75-80% հարցումների համար:
Անհատական մոտեցումը Յանդեկսում աշխատում է բոլոր օնլայն օտագործողների համար,
սակայն կիրառվում է այն հարցումների համար, որոնք կարելի է կապել որոնման
պատմության հետ: Եթե հարցումներն ու անցումները շատ են, անհատականացման որոնումը
կանջատվի:
Անհրաժեշտության դեպքում անհատական պարամետրը կարելի է անջատել Յանդեկսի
կարգավորումների հատվածից: Այն նաև կիրառվում է հեռախոսներով որոնումներ
կատարելիս:
Այս ալգորիթմի ստեղծմանը Յանդեկսը շատ դանդաղ է եկել: Անցյալ տարի
թողարկվեց «Рейкьявик» պլատֆորմը՝ հաշվի առնելով օգտագործողների լեզուների նախասիրությունները:
Այնուհետև թողարկվեցին ևս մի քանի ապրանքներ, որոնք իրենց տեսակով վերաբերում էին անհատականացման
գործոնին: Այս բոլոր գործիքնեը անհատականացման որոնման բաղկացուցիչմասերն են կազմում
և, բնականաբար, ներգրավված են «Կալինինգրադ» ալգորիթմի մեջ:
Հիշեցնենք, որ Յանդեկսը առաջին տարին չէ, որ խաղում է քաղաքներ խաղը՝ իր
տարբեր ալգորիթմներին քաղաքների անվանումներ տալով. Մագդան, Նախոդկա, Կոնակովո,
Կրասնոդար և այլն: Իսկ այժմ նաև Կալինինգրադ: Հաջորդ որոնման պլատֆորմը կսկսի «Դ»
տառով:
Հետ