Գոււգլը պաշտոնապես թողարկել է mod_pagespeed
Կայքերի արագությունը ամենակարևորն է - այս մասին անդադար լսել ենք Գուգլից: Այդ
իսկ պատճառով 2010 թվականին ընկերությունը բետա ռեժիմում թողարկեց open-source մի մոդուլ Apache վեբ սերվերի համար, mod_pagespeed անվանմամբ: Վերջինս հնարավորություն
է տալիս կրճատել կայքերի բեռնումը 50%-ով:
Անցել է երկու տարի,
և այդ ժամանակահատվածում Գուգլ ծրագրավորողների թիմը ակտիվորեն լավացրել է տվյալ մոդուլի
աշխատանքը, որակը և արդյունավետությունը: Այս ամենը նպաստեց նրան, որ ծրագիրը վերջերս դուրս
եկավ բետա ռեժիմից:
Գուգլը հայտարարել է, որ այս գործիքը պատրաստ է լայնորեն կիրառման, սակայն պետք
է նշել, որ խոշոր հոսթինգ տրամադրողները, ինչպիսիք են
DreamHost-ը,
Go Daddy-ն և
EdgeCast-ը, արդեն բավականին երկար ժամանակ mod_pagespeed օգտագործում են արտադրության
մեջ:
Mod_pagespeed կիրառվում է գրեթե 40 տարբեր
օպտիմիզացիոն ֆիլտրերով: Օրինակ, այն կարող է օպտիմալացնել ձեր նկարները ավտոմատացված
տարբերակով՝ չափերի և այլ պարամետրերի օպտիմալացմամբ: Ինչպես նաև կատարվում է CSS և JavaScript ծրագրերի միաձուլված օպտիմալացում:
Մոդուլի միակ թերացումը կայանում է նրանում, որ հիմնական դեպքերում mod-pagespeed
մոդուլը չի ապահովում կայքերի աշխատանքի զգալի արագությունը, ավելի շուտ հակառակը՝ ակնհայտ ձևով դանդաղեցվում է կայքի աշխատանքի
վերբեռնումը, և հարկ է լինում ծախսել հավելյալ ռեսուրսներ նկարների, սկրիպտների, փոխանցումների
gzip օգտագործման և այլնի համար:
mod_pagespeed մոդուլը արդեն իսկ կիրառվում է
ավելի քան 120 հազար կայքերում ամբողջ աշխարհով: Գուգլը հրավիրում է մյուս ցանկացողներին
միանալ այդ կայքերի շարքին:
Ավելի մանրամասն mod_pagespeed-ի մասին կարող եք կարդալ
այստեղ:
Հետ