Գուգլ Պինգվին

Արդեն երկու շաբաթ
է, ինչ Գուգլ Պինգվինը կատարել է իր վերջին
թարմացումը, բայց դեռևս տարբեր ֆորումներում շարունակվում են թեժ քննարկումները
վեբկայքերի ոչ այնքան բարենպաստ դիրքավորմուների մասին Գոււգլ որոնման
արդյունքներում, և բնականաբար արվում են հավանական վերլուծություններ
վեբմաստերների կողմից:
Գուգլ Պինգվինի
պատժամիջոցներից խուսափելու համար, հիշեք մի քանի կարևոր խորհուրդներ, և հետևեք
դրանց կատարմանը.
- Ջնջեք սպամ, կոտրվող, կրկնվող և այլ լինկերը, որոնք վնասում են կայքի որակյալ և արժեքավոր լինելուն:
- Ներքին լինկերի վերանայում. կրճատեք հաճախակի կրկնվող այն բանալի բառերը, որոնք բազմիցս կրկնվում են կայքի հիմնական նյութերում լինկերի տեսքով և նպատակ ունեն ավելացնելու դեպի կայք եկող լինկերի քանակը:
- Ստեղծեք բլոգ և ապահովեք նորություների հաճախակի թարմացումը:
- Առանձնահատուկ ուշադրության արժանացրեք այն արտաքին նյութերին կամ հոդվածներին, որոնք պատրաստվում են ձեր կայքի առաջխաղացման համար և փորձեք դառնալ էկսպերտ այդ ոլորտում, կամ դիմեք հատուկ ընկերություների օգնությանը:
- Այցելեք ձեր թեմատիկային մոտ ուրիշ կայքեր և կատարեք արժեքավոր մենաբանություներ:
- Ձեր կայքում տեղադրեք արժեքավոր լինկեր, որոնք կտանեն այլ կայքեր ու կլինեն օգտակար հաճախորդների համար:
- Կիսեք ձեր կայքում տեղակայված նորությունը սոցիալական կայքերում:
- Կայունացրեք ձեր դիրքը որպես էքսպերտ:
Այս խորհուրդների շարքը ևս մեկ անգամ ցույց է
տալիս կայքատերերին, որ որակյալ և արժեքավոր տեղեկությունը առաջնային է Գուգլի և նրա
բոլոր ալգորիթմների համար: Շատ ուշադրություն և ջանք կենտրոնացրեք հենց այդ
ֆակտորի վրա:
Հետ