Call Us+374 60 52 55 00

Անվճար Օնլայն Դասընթացներ Գուգլից

Անվճար Օնլայն Դասընթացներ Գուգլից Գուգլը հայտարարել է անվճար օնլայն դասընթացների մասին, որոնք ուղղված են ինտերնետ մարքեթինգի և օնլայն բիզնեսի առաջխաղացմանը և կտևեն երեք ամիս: Հոկտեմբերի 1-ից  մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում Գոււգլ ընկերության առաջատար մասնագետները կվերապատրաստեն օնլայն մասնակիցներին` ուսուցանելով այն գործիքների հմտությունները, որոնք Գուգլը կարևորում է ինտերնետ մարքեթինգի հաջողության համար (որոնողական օպտիմալացում, վեբ-վերլուծություն և այլն):

Այս նախագծի շրջանակներում կիրականացվեն օնլայն դասընթացներ, քննարկումներ էքսպերտների հետ, ովքեր մասնագիտացված են ինտերնետ մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև վիդեո դասեր, հանձնարարականեր և շատ  այլ աշխատանքներ:

Գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան.
  • Մասնակցել պարբերաբար կազմակերպվող օնլայն դասընթացներին տարբեր մասնագետների հետ, ովքեր աշխատել են այնպիսի նախագծերի հետ ինչպիսիք են՝ Adwords, YouTube, Analytics, AdSense, Google+ և այլն;
  • Մասնակցել այն բոլոր քննարկումներին, որոնք վերաբերում են և ակտուալ են ինտերնետ մարքետինգի ոլորտին;
  • Շփվել կոլեգաների հետ և կիսվել սեփական փորձով օնլայն բիզնեսի զարգացման ուղղությամբ ;
  • Ստանալ մանրակրկիտ խորհրդատվություն AdWords  փորձագետներից սեփական գովազդային արշավների կազմակերպման համար;
  • Վերապատրաստվել Գուգլ որակավորված մասնագետի քննություների համար;
  • Ստանալ մրցանակներ տարբեր միջոցառումներին  ակտիվ մասնակցության համար:

Մանրամասն կարող եք կարդալ Գուգլ-Ռուսաստան բլոգի բաժնում: 
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան